Գիտնականները հիվանդությունների ախտորոշման սարք են ստեղծել, որն աշխատում է սմարթֆոնի միջոցով
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականների խումբը սմարթֆոնների համար «Էլեկտրոնային քիթ» անունով սարք է ստեղծել, որը մի քանի րոպեում կկարողանա պարզել «հիվանդ»-ի առողջական վիճակը, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Գիտնակնները նշել են, որ իրենց դրդել է այս քայլին գնալ այն պարզ միտքը, որ այսօր սմարթֆոնները միջազգային լայն պահանջարկ ունեն: Ուստի ինչո՞ւ չստեղծել մի սարք, որը հնարավոր կլինի միացնել սմարթֆոնին և պարզել մարդկանց առողջական վիճակը:
Գիտնականները լիահույս են, որ սարքի շնորհիվ հիվանդը կկարողանա առանց բժշկի այցելելու ստանալ առաջին բուժօգնությունը: Դրա համար պարզապես անհրաժեշտ է սմարթֆոնին միացված սարքին արտաշնչել:
Համացանցի շնորհիվ «հիվանդ»-ի տվյալները կմշակվեն ու կուղարկվեն համապատասխան բժշկական բաժանմունք, ավելի ուշ սմարթֆոնի սեփականատերը հաղորդագրության միջոցով կտեղեկանա իր առողջական վիճակի մասին:
Նշվում է, որ բնականաբար, սկզբնական շրջանում խոսքը հիմնականում այն հիվանդությունների մասին կլինի, որոնք հնարավոր կլինի պարզել արտաշնչած օդի միջոցով:










