ԱՄՆ-ում առաջին անգամ փորձագիտական հավանության արժանացավ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու դեղամիջոցը

18:28 • 13.05.12

ԱՄՆ-ն առաջին անգամ հաստատեց ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու համար նախատեսված դեղամիջոցը: Այս որոշումը կայացվել է տասը ժամ տևած քննարկումների արդյունքում: Այս մասին հայտնում է MIGnews գործակալությունը:
 

Դեղամիջոցը, որը հաստատվել է փորձագիտական խմբի կողմից, կոչվում է Truvada (Տրուվադա). այն արտադրում է Gilead Sciences. ընկերությունը:
 

Truvada-ն օգտագործվում է ՄԻԱՎ-վարակի բուժման նպատակով սկսած 2004 թվականից, և սովորաբար օգտագործվում է ուրիշ դեղամիջոցների հետ համատեղ: Truvada-ի տարեկան բուժաշրջանն արժե մոտ 11,000 դոլար:
 

Փորձագետները հավանություն են տվել դեղամիջոցի կիրառմանն այն մարդկանց շրջանում, ովքեր գտնվում են ռիսկային խմբում: Այս խմբի մեջ են ընդգրկվել նրանք, ովքեր ունեն ՄԻԱՎ-ով վարակված զուգընկեր, տղամարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ սեռական հարաբերություններ և այլ մարդիկ, ում մոտ կա վարակվելու բարձր հավանականություն:
 

Նշենք, որ 3 տարիների ընթացքում կատարված հետազոտությունները ապացուցվել են դեղամիջոցի արդյունավետությունը: Այսպիսով, առողջ բիսեքսուալ և միասեռական տղամարդկանց մոտ, ովքեր ամեն օր ընդունել են Truvada, ՄԻԱՎ վարակի ռիսկը նվազել է 42%-ով: Իսկ հետերոսեքսուալ զույգերի մոտ (որտեղ վարակված է զուգընկերներից մեկը), վարակի վտանգը նվազել է 75%-ով:
 

Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, վերջնական որոշումը կկայացվի 2012թ հունիսի 15-ին:
 

ԱՄՆ-ում առաջին անգամ փորձագիտական հավանության արժանացավ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու դեղամիջոցը