Audi-ն գերժամանակակից կարբոնե էլեկտրահեծանիվ է ստեղծել (լուսանկարներ)

03:46 • 14.05.12

Audi ընկերությունը նախատեսում է ներկայանալ Worthersee Tour զանգվածային փառատոնին, որը ավանդաբար Ավստիրայում է հավաքում գերմանական ավտոարդյունաբերության թյունինգի սիրահարներին:


Audi-ն Ավստրիայում կներկայացնի Q3 քրոսովերի հիմքի վրա ստեղծված Red Track-ը, գերհզորացված Q3 RS-ը և հատուկ Չինաստանի համար նախագծված և Պեկինի ավտոսրահի շրջանակներում ներկայացված Jinlong Yufeng-ը: Սակայն ամենաբացառիկ և նորարարականը E-bike հեծանիվի նախագիծն է:


Առաջին հերթին Audi-ի հեծանիվը ամբողջությամբ ածխածնի մանրաթելերից է, ներառյալ հենքը, կամրջակները և անվահեծերը: Երկրորդը, այն էլեկտրաշարժիչ ունի, որը 3 ձիաուժ և հսկայական 250 Նմ ոլորող մոմենտ հզորություն է ապահովում:

Շարժիչը սնվում է լիթիում-իոնային մարտկոցից, որը ընդամենը 5 կգ քաշ ունի: Հեծանիվի ամբողջական քաշը 21 կգ է: Իսկ մարտկոցը սովորական կենցաղային ցանցից լիցքավորելու համար 2 ժամ է անհրաժեշտ:


Հեծանիվը կարող է շահագործվել 5 տարբեր ռեժիմներում` որպես մկանային ուժով տեղաշարժվող սովորական հեծանիվ, մկանայինը և էլեկտրականը համատեղ, և նման ռեժիմում կարելի է հեշտությամբ 80կմ/ժ արագություն զարգացնել, նաև կարելի է միայն էլեկտրական շարժիչով տեղաշարժվել: Նախատեսված է նաև հատուկ ռեժիմ միայն հետևի անվով ընթանալու համար:


Audi -ի E-bike-ը 9 աստիճան փոխանցումատուփ ունի, հիդրավլիկ արգելակներ, բորտ համակարգիչ և լուսադիոդային լուսարձակներ: Միայն էլեկտրաշարժիչով կարող է 70 կմ անցնել մեկ լիցքավորմամբ:


Գերժամանակակից այս հեծանիվի սերիական արտադրության վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
 

Audi-ն գերժամանակակից կարբոնե էլեկտրահեծանիվ է ստեղծել (լուսանկարներ)