Canon-ն ամբողջովին ավտոմատացնում է արտադրությունը
Ճապոնական Canon ընկերությունը պատրաստվում է ամբողջությամբ անցնել թվային տեսախցիկների արտադրության ավտոմատացված համակարգի, հաղորդում է Associated Press-ը:
Թվային տեխնոլոգիաների արտադրության ոլորտում մասնագիտացած ընկերության խոսնակի հաղորդմամբ` Canon-ը ստիպված է դիմել այդ քայլին` ծախսերը կրճատելու նպատակով: Նա նշել է, որ առաջիկայում ընկերության արտադրամասերում սովորական աշխատողներին կփոխարինեն ռոբոտները, սակայն այս փաստը չի հանգեցնի աշխատատեղերի կրճատմանը:
Ընկերությունը դեռևս չի հրապարակել ավտոմատացված համակարգին անցնելու հստակ ժամանակը:










