Ճարպային հյուսվածքները կուտակվում են ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում
Օրգանիզմում ճարպային հյուսվածքները կուտակվում են ավելի արագ, քան կարծում էին նախկինում: Այս եզրակացությանն են եկել Օքսորդի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ֆրեդերիկ Կարպի գլխավորությամբ, - գրում է The Dailymail-ը:
Նախկինում փորձագետները կարծում էին, որ ճարպային հյուսվածքի կուտակումը տեղի է ունենում աստիճանաբար՝օրեցօր: Սակայն Օքսֆորդի գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ իրանի և ազդրերի ճարպը կուտակվում է շատ ավելի արագ՝ 3-4 ժամում, եթե օրգանիզմը չի հասցնում այդ ընթացքում ծախսել համապատասխան էներգիա:
Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, ճարպային հյուսվածքների կուտակման հավանականությունը ավելի մեծ է օրվա 2-րդ կեսին, ինչին նպաստում են հորմոնալ փոփոխությունները:










