Facebook-ին հասանելիությունը մշտապես արգելափակող Տաջիկստանն իր սոցցանցն է ստեղծել

18:41 • 14.05.12

Տաջիկստանն այսուհետ ունի իր ազգային սոցիալական ցանցը` Socialnet.tj, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ցանցի համահիմնադիր, ուսանող Ֆիրդավս Երմատովին:


Նրա խոսքով` ցանցի հիմնական նպատակը երկրում ու երկրից դուրս ժամանակավորապես բնակվող բոլոր տաջիկներին միավորելն է:

 

«Մենք ցանկանում էինք աշխարհին ցույց տալ, որ ամենևին էլ պարտադիր չէ օտար սոցցանցերից, օրինակ` Facebook-ից կամ Odnoklassniki.ru-ից օգտվելը: Բոլոր երկրներն ունեն իրենց ազգային սոցցանցերը, և տաջիկները նույնպես պետք է ունենային»,- ասել է համահիմնադիրը:

 

Մարտին տաջիկական իշխանությունների կարգադրությամբ` Facebook-ին հասանելիությունն արգելափակվել էր: Դրանից հետո, տեղի լրագրողներն ու ԵԱՀԿ-ն քննադատություններ հնչեցրին Տաջիկստանի իշխանությունների հասցեին, ինչից հետո հասանելիությունը վերականգնվեց:

Facebook-ին հասանելիությունը մշտապես արգելափակող Տաջիկստանն իր սոցցանցն է ստեղծել