Չարլզ Դարվինի վերջին փորձարկումը՝ մարդկային հույզերի ոլորտում (լուսանկարներ)
Չարլզ Դարվինի կյանքի վերջին փորձարկումները, որոնք նա իրականացնում էր իր հյուրերի հետ, վերածնվել են թվային տեխնոլոգիաների դարաշրջանում: Այս մասին գրում է Dailymail պարբերականը:
Էվոլյուցիայի տեսության հիմնադիրի ալբոմում կան լուսանկարներ, որոնցում պատկերված է ֆրանսիացի մի մարդ, ում դեմքը ծռմռված է էլեկտրական շոկի միջոցով:
1868 թվականին՝ իր տանը կազմակերպած խնջույքի ժամանակ, Դարվինը խնդրել է իր հյուրերին ընդունել դեմքի տարբեր արտահայտություններ:
Դարվինը հիացած էր լուսանկարներով, որոնք լուսանկարել էր ֆրանսիացի նյարդաբան Դաչեն դե Բալոմը, ով այս լուսանկարների շարքը կոչել է «հոգու մարմնամարզություն»:










