Կանոնավոր հեծանիվ քշելը կրճատում է կնոջ սեռական ցանկությունը. հետազոտություն

14:47 • 15.05.12

Մեծ Բրիտանիայի Յելի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կանոնավոր կերպով հեծանիվ քշող կանաց մոտ նկատվում է սեռական ցանկության նվազման և անբավարավածության աճի միտում, գրում է Daily Mail-ը:

 

Պատճառն այն է, որ հեծանվի բռնակներն ի տարբերություն նստատեղի ավելի ցածր են տեղավորված, ուստի կինը հավելյալ ճնշում է գործադրում սեռական օրգաններում առկա նյարդերի և արյունատար անոթների վրա: Անցկացված ուսումնասիրություններում ներգրավված է եղել 50 կին, ովքեր ամեն օր կանոնավոր կերպով հեծանիվ են քշում: Նրանցից յուրաքանչյուրն էլ բողոքել է սեռական օրգանների հատվածում ունեցած գերզգայությունից, ցավերից, ծակծկոցներից և այն նմանատիպ զգացողություններից:

 

Հաշվի առնելով այս ուշագրավ բացահայտումը` գիտնականները կոչ են արել արտադրողներին ավելի բարձր տեղադրված բռնակներով հեծանիվներ արտադրել:

Կանոնավոր հեծանիվ քշելը կրճատում է կնոջ սեռական ցանկությունը. հետազոտություն