Ferrari-ին կստեղծի իր առաջին հիբրիդային մեքենան
Ferrari ընկերութունը ծրագրել է մինչ այս տարվա ավարտը ստեղծել իր առաջին հիբրիդային փոխադրամիջոցը, գրում է The Guardian-ը:
Իտալական ավտոընկերության ամենահեղինակավոր Enzo մակնիշը կթողարկվի նոր, հիբրիդային տարբերակով: Ըստ նախնական տվյալների` մեքենան առնվազն 660 հազ եվրո կարժենա և կլինի ընկերության ամենահզոր մոդելը, որը 40%-ով կկրճատի վառելիքի օգտագործումը:
«Տարվա վերջին մենք սահմանափակ քանակությամբ կարտադրենք մեր առաջին հիբրիդային մեքենան»,- հայտարարել է Ferrari-ի ղեկավար Լուկա դի Մոնտեզեմոլոն:
Նոր փոխադրամիջոցի ստեղծման հարցում միայն մեկ անհանգստացնող փաստ կա. մեքենայի կողմից CO2 գազի արտանետումները 1կմ/ժ-ի ընթացքում կկազմեն մոտ 545գր/կմ, ինչը զգալի գերազանցում է Եվրոխորհրդարանի կոմից սահմանված 138գր/ժ քանակին:










