Տիեզերագնացները աշխատանքի են գնացել iPad-ով ու փափուկ խաղալիքով
«Սոյուզ» տիեզերանավը 2 ռուսաստանցի և 1 ամերիկացի տիեզերագնացներով մեկնարկել է Բոյկանուրի տիեզերակայանից՝ ավելի քան 1 ամիս հետաձգվող թռիչքից հետո. խնդիրներ էին առաջացել թռչող սարքի փորձարկումների ժամանակ, հայտնում է BBC-ն:
Տիեզերանավը պետք է Միջազգային տիեզերակայան հասցնի Գենադի Պադալկային, Սերգեյ Ռևինին և Ջոզեֆ Աքաբային: Պադալկան արդեն 3-րդ անգամ է տիեզերքում:
«Սոյուզի» հարակցումը Միջազգային տիեզերակայանին պետք է տեղի ունենա մայիսի 17-ին` ավտոմատ ռեժիմով:
Որպես թալիսման նոր անձնակազմն իր հետ փափուկ խաղալիք արջուկ, ինչպես նաև երաժշտությամբ ու ֆիլմերով iPad և iPod են տարել տիեզերք:
Ուշացումների պատճառով անձնակազմը նախապես ծրագրված 160 օրվա փոխարեն տիեզերակայանում կաշխատի 126 օր:










