Porsche 918 սուպերմեքենան հայտնվել է լրտեսների օբյեկտիվներում (տեսանյութ)
Լրագրողներին հնարավորություն տրվել էր լինել 918 ինդեքսով Porsche-ի մոդելում, սակայն դա պրոտոտիպն էր, և լուսանկարներ գոյություն չունեին: Այժմ հաջողվել է լուսանկարել արդեն մեքենայի ճանապարհային տարբերակը:
Հատկանշական է, որ ավտոմեքենայի մի շարք դետալներ տարբերվում են նախկինում ներկայացված կոնցեպտից, հաղորդում է Drive.ru-ն:
Porsche 918-ի սերիական տարբերակը նոր ձևի օդակլանիչներ, ավելի երկար դռներ և նոր գծագրված արտամղման համակարգի ելքեր է ստացել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Porsche 918-ը շարժման մեջ է դրվում հիբրիդային ուժային ագրեգատով, որը բաղկացած է 578 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչից և էլեկտրաշարժիչներից, որոնց գումարային հղորությունը 274 ձիաուժ է: Porsche 918-ի սերիական արտադրությունը կսկսվի արդեն հաջորդ տարի:
Ցուֆենհաուզենի գործարանում նախատեսվում է ընդամենը 918 հատ այս սուպերմեքենաներից արտադրել, որոնց գինը 991,3 հազար եվրո կկազմի:










