Sony-ն և Panasonic-ը բանակցում են նոր սերնդի հեռուստացույցների ստեղծման շուրջ
Տեխնոլոգիական համաշխարհային 2 հսկաների` Sony-ի և Panasonic-ի, միջև բանակցություններ են ընթանում նոր սերնդի OLED հեռուստացույցներ ստեղծելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:
Նորագույն հեռուստացույցները կունենան 4 մմ հաստություն և 1մ 35սմ լայնություն: Նախատեսվում է, որ դրանք կփոխարինեն LCD հեռուստացույցներին և ավելի քիչ հոսանք կօգտագործեն:
Ավելի վաղ` 2007 թ.-ին, Sony-ն սկսել էր վերոհիշյալ հեռուստացույցների արտադրությունը, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, ընկերությունը ստիպված էր եղել դադարեցնել արտադրությունը:
«Թե Sony-ին, թե Panasonic-ը հաջողության չէին հասնի, եթե առանձին-առանձին նախաձեռնեին OLED հեռուստացույցների արտադրությունը: Այս հարցում համագործակցելուց բացի այլ հարմար տարբերակ չկա»,- նշել է ճապոնացի շուկայագետ Մասայուկի Օտանին:










