Շվեյցարական կայքը կօգնի տանը նստած լեռնագնացությամբ զբաղվել
Շլեյցարական WebWandern.ch կայքը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր շատ են ցանկանում լեռնագնացությամբ զբաղվել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա ժամանակը չունեն, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։
«Վեբ զբոսանք»՝ այսպես է կոչվում նորաստեղծ կայքը, որից օգտվելով յուրաքանչյուրը հնարավորություն կունենա համացանցի միջոցով «մոտիկից» տեսնել լեռների ու ձորերի բոլոր մանրամասները։
Կայքի հիմնադիրները նշել են, որ այն դեռ ծրագրված է 130կմ տարածության համար՝ շվեյցարական Թուսիս քաղաքից մինչև իտալական Թուրին հատվածը։
Համեմատելով Google Street View ծրագրի հետ, WebWandern-ի հեղինակները նշել են, որ իրենց կայքն անհամեմատ հարմար է համացանցից օգտվողների համար։
Շվեյցարական տուրիստական ընկերություններից մեկի տնօրենի խոսքերով՝ այս կայքը կնպաստի Շվեյցարիայում զբոսաշրջության զարգացմանը։










