Շունը սովորել է հոտով ախտորոշել երեխայի մոտ ինսուլինի նվազումը (տեսանյութ)

23:50 • 16.05.12

Մեծ Բրիտանիայի բնակչուհին, ում երեքամյա դուստրը շաքարային դիաբետ ունի, իր շնիկին ինքնուրույն սովորեցրել է հոտով ախտորոշել աղջկա արյան մեջ ինսուլինի նվազումը, հաղորդում է Daily Mail պարբերականը:


Փոքրիկ Լիվիա-Մեյը (Olivia-Mae) շաքարային դիաբետ ունի, աղջնակի վիճակն այնքան բարդ է, որ մայրը ստիպված է օրը 25 անգամ չափել ինսուլինը: Իսկ աղջկա վիճակի վրա ազդում է ինչ ասես` էմոցիոնալ վիճակը, սնունդը և նույնիսկ եղանակը: Իսկ նրա մայրը ևս երկու երեխա ունի, և խեղջ կինը վախենում էր թերանալ ինսուլինի հարցում:


Այդ նպատակով, կինը սպանիել տեսակի շնիկ է գնել և սկսել է ինքնուրույն, ղեկավարվելով համացանցից վերցրած ուղեցույցով, վարժեցնել շնիկին:


Սպանիելն արդեն բավականին առաջադիմել է ախտորոշման մեջ, երբ աղջնակի վիճակում վտանգավոր փոփոխություններ է զգում, հաչում, իսկ երբեմն նաև կծում է տան անդամներին` զգուշացնելով այդ մասին:


«Բոնին հրաշալի շնիկ է, նա կյանք է փրկում և մեր ընտանիքի համար անգին է», - նման կերպ է իր ուրախությունը կիսել Լիվիա-Մեյի մայրը:

 

Շունը սովորել է հոտով ախտորոշել երեխայի մոտ ինսուլինի նվազումը (տեսանյութ)