Երևանում կանցկացվի EducationUSA կրթական ցուցահանդես

12:42 • 16.05.12

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնի և Երևանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ կկազմակերպի EducationUSA կրթական ցուցահանդես՝ ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» տարածած հաղորդագրությունից, միջոցառումը տեղի կունենա մայիսի 18-ին ժամը 14:00-16:00-ը Երևանի Կոնգրես հյուրանոցում (հասցե՝ Իտալիայի 1)։ Միջոցառումը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կամ շարունակել իրենց կրթությունն ԱՄՆ-ում, հրավիրվում են մասնակցելու այս ցուցահանդեսին:


Նշվում է նաև, որ միջոցառման ընթացքում ԱՄՆ-ի՝ տասնյակից ավելի քաղաքացիներ և ամերիկյան համալսարանների հայ ուսանողներ կպատմեն ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձի մասին և պատրաստ կլինեն պատասխանելու այցելուների հարցերին:


Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ օգտակար նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ և այլն: Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:


 

Երևանում կանցկացվի EducationUSA կրթական ցուցահանդես