ԱՄՆ-ում 3.5 հազ դոլար է առաջարկվում 3 ամիս ֆասթֆուդից սնվելու համար
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի Վաշինգթոնի Համալսարանի գիտնականները յուրահատուկ առաջարկով են հանդես եկել, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:
Գիտնականները նոր հետազոտության համար բոլոր կամավորներին առաջարկել են 3.5 հազ դոլար վճարել եթե նրանք համաձայնվեն 3 ամիս միայն ֆասթֆուդի ուտեստներ ուտեն:
Գիտնականները պարզաբանել են, որ բոլոր կամավորները հարկադրված կլինեն երեք ամիս անց մասնակցել հետազոտությանն ու ամենակարևորը` նրանք պետք է 5%-ով ավելի կշռեն քան երեք ամիս առաջ:
«Հետազոտության շնորհիվ մենք կպարզենք, թե ֆասթֆունդի որ տեսակներն են առավել բացասաբար ազդում օրգանիզմի վրա»,- ասել է համալսարանի ներկայացուցիչ Սեմ Քլեյնը:
Գիտնականը շեշտել է, որ իրենց հիմնական նպատակն է` պարզել, թե ինչու՞ են որոշ մարդիկ արագ սննդի կետերում սնվելով գիրանում, իսկ ոմանք` ոչ:
Նշվում է, որ հետազոտությանը մասնակցելու համար կարող են հայտեր ներկայացնել 18-ից 65 տարեկան անձինք:










