Ի՞նչ կլինի, եթե ինտերնետը վերանա. հետազոտություն
Ամերիկացի սոցիոլոգները որոշել են պարզել, թե ինչպես մարդիկ կվերաբերվեն այն հանգամանքին, եթե մի օր երկրում արգելվի ինտերնետին հասանելիությունը, հայտնում է newsru.com-ը:
Հարցումներին մասնակցել է ամեն օր ինտերնետից օգտվող 4.000 մարդ` 2-հազարական տղամարդ ու կին: Հարցվածների 67%-ը նշել է, որ կփոխեր բնակության վայրը, և կապրեր մի երկրում, որտեղ ինտերնետի հետ կապված խնդիրներ չկան: Նրանց համար ավելի կարևոր է մշտապես գտնվել Facebook, Twitter և այլ սոցցանցերում, քան հայրենասիրությունն ու կապվածությունը հայրենիքին:
14%-ը վստահ է, որ կընկներ ընկճախտի մեջ, քանի որ չէր գտնի դրան փոխարինող: 11%-ն էլ նշել է, որ շատ ուրախ կլիներ իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ գիտակցում է ինտերնետից կախվածությունը: 6%-ն էլ ինտերնետը կփոխեր համակարգչային խաղերի հետ:
Եվ մոտ 2%-ն էլ հայտարարել է, որ ինքնասպան կլիներ, քանի որ կյանքի ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունենում համացանցում: Հատկանշական է, որ պոտենցիալ մարդասպանների մեջ գերակշռում են կանայք (78-ից 64-ը):
Հետազոտական խմբի կարծիքով` ստացված տվյալները մտահոգիչ են ու վկայում են այն մասին, թե զարգացող ինտերնետ- տեխնոլոգիաները որքան վտանգավոր են մարդկանց համար: Հատկապես սա վերաբերում է աճող սերնդին, որն ամենից շատ կախվածության մեջ է գտնվում ինտերնետից:










