Honda-ն «գրասենյակային ինքնաշարժ» է ստեղծել (տեսանյութ)
Ճապոնական Honda ընկերությունը նոր տրանսպորտային միջոց է ներկայացրել, որը նախատեսված է սենյակներում օգտագործելու համար: Լիթիում-իոնային մարտկոցներով Uni-Cub «գրասենյակային ինքնաշարժը» 6 կմ տեղաշարժվելու պաշար ունի: Դրանով մեծ արագություն զարգացնել չի ստացվի` 6 կմ/ժամը նրա առավելագույնն է, հաղորդում է Autonews-ը:
Սարքի գլխավոր առավելությունն այն է, որ կառավարման համակարգը հնարավորություն է տալիս, որ գրասենյակային աշխատողի ձեռքերը լիովին ազատ լինեն տարբեր գրասենյակային պարագաներ և թղթապանակներ բռնելու համար` Uni-Cub-ը կառավարվում է իրանի թեքմամբ:
Uni-Cub ինքնաշարժը, կախված ուղևորի դիրքից կարող է ընթանալ առաջ, հետ և կտրուկ թեքվել տարբեր ուղղություններով: Այն նախագծված է այնպես, որ ուղևորի գլուխը քայլողների գլխի մակարդակի վրա է:










