Հարուստներն աղքատներից 15 տարով երկար են ապրում. հետազոտություն
Բրիտանացի գիտնականների վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարդու երկարակեցության ու նրա ֆինանսական վիճակի միջև ուղիղ կապ կա, գրում է Daily Mail-ը:
Պարզվում է, որ հարուստ մարդիկ միջինում 15 տարով ավելի են ապրում, քան աղքատները: Բացի այդ, ֆինանսապես ապահովվածներն ավելի մեծ հնարավորություններ ունեն մինչ 70 տարեկանն առանց լուրջ հիվանդությունների ապրել: Պատճառն այն է, որ կենցաղային լավ պայմաններ ունեցողները ավելի քիչ են հակված նյարդայնանալու, վնասակար սնունդ օգտագործելու և ծանր աշխատանքից ֆիզիկապես գերհոգնելու, որոնք էապես նպաստում են կյանքի տևողության կրճատմանը:
Գիտնականները նաև պարզել են, որ 2006-2009թթ.-ի ընթացքում ծնված երեխաների կյանքի տևողությունն զգալի բարձր կլինի.տղամարդիկ միջինում կապրեն մինչև 82, կանայք` 85 տարեկանը: Համեմատության համար նշենք, որ ներկայում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 72, կանանցը` 78 տարեկան է:
Գիտնակնները տղամարդկանց սակավ երկարակեցության պատճառը պայմանավորում են ծխելու, խմելու և ճարպերով հարուստ սննունդ օգտագործելու փաստով:










