Սուրճը օգնում է ավելի երկար ապրել. հետազոտություն

11:22 • 17.05.12

Սուրճը՝ կոֆեինով թե առանց կոֆեինի, կարող է օգնել երկարացնել այն մարդկանց կյանքը, ովքեր օրական սուրճ են խմում, հաղորդում է Bloomberg-ը՝ մեջբերելով ամերիկյան նոր հետազոտության արդյունքները:


Օրական 2-3 բաժակ սուրճ խմող տղամարդիկ 10 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն ավելի երկար ապրել, քան սուրճ չխմողները: Մինչդեռ կանանց նույնանման հնարավորությունը կազմում է 13 տոկոս: Նման տվյալներ է հրապարակել New England Journal of Medicine-ը:


Կանանց դեպքում 2-3 բաժակ սուրճը կօգնի նաև 15 տոկոսով նվազեցնել սրտային հիվանդությունից, 21 տոկոսով շնչառական հիվանդություններից, 7 տոկոսով կաթվածից և 23 տոկոսով էլ շաքարախտից մեռնելու հավանականությունը:


Հետազոտությունն իրականացրել է ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտը՝ իր Դիետան և առողջությունը հետազոտության շրջանակներում: Հետազոտվել է ավելի քան 402 հազար մարդ:


2011-ի հունիսի դրությամբ՝ 1 տարվա կտրվածքով, ամերիկացիները 35,8 մլրդ դոլար արժեքով 77,4 մլրդ բաժակ սուրճ են խմել:
 

Սուրճը օգնում է ավելի երկար ապրել. հետազոտություն