Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի զորքի էներգիան կստացվի այլընտրանքային աղբյուրներից

21:35 • 17.05.12

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում իր զորքերի համար արևային մարտկոցներ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ է գնել, ինչպես նաև հզոր մարտկոցներ և էներգիայի բաշխման ժամանակակից համակարգեր: Ինչպես հաղորդում է Jane's պարբերականը, նման կերպ բրիտանական ռազմական գերատեսչությունը մտադիր է 45%-ով կրճատել օգտագործվող վառելիքը և նվազեցնել զորամիավորման կախվածությունը մատակարարներից, որոնց վրա անընդհատ հարձակվում են «Թալիբ» գրոհայինները:

 

Պարբերականի տվյալներով, էներգաէֆեկտիվ տեխնոլոգիաները, նախքան Աֆղանստան ուղարկելը, բրիտանական զորքը 2011թ. փորձարկել է Կիպրոսում: Կանաչ տեխնոլոգիաների ներդրման վրա կատարված ծախսերի չափի մասին տվյալներ չեն հաղորդվում:

 

Իր հերթին ԱՄՆ բանակը, մտադիր է այլընտրանքային էներգիայի աղբյուրների ներդրման վրա 7 մլրդ ԱՄՆ դոլար ծախսել: Մինչև 2025թ. ամերիկյան ցամաքային զորքերը նախատեսում են էլեկտրական էներգիայի ծախսի 25%-ը ստանալ այլընտրանքային էներգիայի աղբյուրներից:

Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի զորքի էներգիան կստացվի այլընտրանքային աղբյուրներից