Ամառային անձրևանոցները կօգնեն լիցքավորել iPad-ը

17:54 • 17.05.12

Milan Design Week ձևավորման ցուցահանդեսում Իտալական Ombrellone Solare ընկերությունը ներկայացրել է Eclipse անձրևանոցները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի iPad ու նույնիսկ բջջային հեռախոս լիցքավորել, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:

 

Անձրևանոցները զինված են արևային մարտկոցներով, որոնք կլանելով արևային էներգիան հնարավորություն են ընձեռում այն փոխանցել iPad-ին կամ բջջային հեռախոսներին:

 

Ombrellone Solare ընկերության ներկայացուցիչների խոսքերով` իրենց արտադրանքը միտված է բնության պահպանմանը:

Ամառային անձրևանոցները կօգնեն լիցքավորել iPad-ը