Մարդու օրգանիզմի կենսաբանական ժամացույցներն ավելի հին են,քան մինչ այս հայտնի էր. հետազոտություն
Քեմբրիջի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մարդու կենսաբանական ժամացույցներն ավելի հին են, քան մինչ այս հայտնի էր: Իրականում դրանք սկսել են գործել 2.5 մլրդ տարի առաջ, «երբ օրը բաղկացած էր ընդամենը 11 ժամից»:
Գիտնականներն ուսումնասիրությունների ընթացքում գտել են պերոքսիրեդոքսին (PRX) գենը, որն ըստ ամենայնի եղել է կենսաբանական ժամացույցի «նախահայրը»: Գենն աշխատում է շուրջօրյա, նույնիսկ կատարյալ մթության մեջ: Այն առաջացել է 2.5 մլրդ տարի առաջ` մեր մոլորակի համար պատմական ժամականաշրջանում, երբ ֆոտոսինթեզի արդյունքում առաջացած թթվածինը սկսել է կուտակվել մթնոլորտում:
Գիտնականները կարծում են, որ PRX-ն առաջին պրիմիտիվ կենսաբանական ժամացույցն է, որն օգնել է օրգանիզմին գոյատևել:










