Բրիտանացի բժիշկները վիրահատության ժամանակ ցեմենտ են օգտագործել
Բրիտանացի բժիշկները կրծկավանդակի չարորակ ուռուցքի վիրահատության ժամանակ ցեմենտ են օգտագործել, տեղեկացնում է «Միրոր» լրատվականը:
Շուրջ վեց ժամ տևած վիրահատության ժամանակ վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել հիվանդի 6 կողոսկրերն ու ստոծանու մի մասը:
40-ամյա հոգևորական Մարեկ Բարդենի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
«Ինչ խոսք, տարօրինակ է, որ կարերի փոխարեն կրծկավանդակիս տակ ցեմենտ է: Բայց ինչ արած, եթե դա կօգնի ինձ, ուրեմն, թող այդպես լինի»,- ասել է Բարդենը:
Բժիշկների հավաստմամբ` միայն այդ միջոցով էր հնարավոր փրկել հոգևորականի կյանքը:










