3000 ձիաուժ ունեցող Ford Mustang-ում. ամերիկյան ընկերության «խելագարությունը» (տեսանյութեր)
Համաշխարհային ավտոշուկայում 1000 ձիաուժ շարժիչով զինված Bugatti Veyron-ը մեծ հեղինակություն է վայելում, սակայն ամերիկյան Steve Morris Engines թյունինգ ընկերությունը շատերին է զարմացրել` 1970թ.-ի Ford Mustang-ի վրա 3000 ձիաուժ ունեցող շարժիչ տեղադրելով, տեղեկացնում է carscoop.com կայքը:
Մեքենան արտաքնապես փոփոխության համարյա չի ենթարկվել: Միայն ետևի անիվներն են մեծացել, ինչպես նաև էքստրեմալ արգելակման համար ավելացել է անկարգելման (պարաշյուտ) համակարգը:
Մեքենայի շարժիչի ծավալը 9.4լ է, և ուշագրավ է, որ դրանով հնարավոր է երթևեկել նաև սովորական ճանապարհով:










