Ճապոնիան իր առաջին կոմերցիոն արբանյակն է արձակել
Ճապոնիան Տանեգասիմա կղզուց հաջողությամբ տիեզերք է արձակել H-2A հրթիռը որը հարավկորեական արտադրության արբանյակ է կրել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Սա Ճապոնիայում կոմերցիոն արբանյակի առաջին արձակումն է:
Ճապոնական տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ բոլոր 4 օբյեկտները հաջողությամբ անջատվել են արբանյակից:
Նշվում է, որ Н-2А-ն պատկանում է Mitsubishi-ի ընկերությանը, որը մտադիր է դուրս գալ տիեզերական արձակումների կոմերցիոն շուկա:










