Samsung-ը Galaxy S III-ի ավելի քան 9 մլն պատվեր է ստացել
Հարավկորեական Samsung ընկերությունը ավելի քան 9 մլն Galaxy S III սմարթֆոնի պատվեր է ստացել: Հայտերը ստացվել են բջջային կապի ավելի քան 100 միջազգային օպերատորներից, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Երրորդ սերնդի Galaxy S-ի վաճառքը մեկնարկում է մայիսի 29-ին: Առաջինն այն գնելու հնարավորություն կունենան գերմանացիները, ավելի ուշ այն կհայտնվի այլ երկրներում:
Galaxy S III-ն առաջին անգամ ներկայացվել է մայիսի 3-ին Լոնդոնում: Այն հագեցած է 1.4 գեգահերցանոց Exynos quad-Core պրոցեսորով, 1գբ օպերացիոն հիշողությամբ, երկու տեսախցիկներով և այլն:
Հիշեցնենք, որ նախորդ ամսին Strategy Analytics գործակալությունը Samsung-ը ճանաչեց բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողը: Galaxy սերնդի սմարթֆոնների շնորհիվ ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ շրջանցեց ֆիննական Nokia-ին:










