Հաջողության հասնելու համար կանայք պետք է լռեն, տղամարդիկ`խոսեն. հետազոտություն

11:58 • 18.05.12

Մեծ Բրիտանիայի Յելի համալսարանի գիտնականները մի ուշագրավ բացահայտում են արել, որը կտխրեցնի շատ կանանց, գրում է Daily Mail-ը:


Պարզվում է, եթե կանայք ցանկանում են հաջողությունների հասնել աշխատավայրում, ապա պետք է սովորեն լռել, իսկ տղամարդկաց դեպքում այս կանոնը չի գործում: Նրանք, ի տարբերություն կանանց, պետք ակտիվ լինեն և «շատախոսեն»: Գիտնականներն այս փաստը բացատրում են նրանով, որ շատախոս կանայք ընկալվում են որպես չափազանց ինքնավստահ, պակաս գիտակ կամ անիրազեկ:


Հետազոտությանը ներգրավված են եղել 156 մարդ: Նրանց առաջարկվել է ուսումնասիրել աշխատողների 4 տարբեր տեսակներ` քչախոս տղամարդ, շատախոս տղամարդ, քչախոս կին և շատախոս կին, այնուհետև գնահատել նրանց կոմպետենտությունը 7 բալանոց համակարգով:


Պարզվել է, որ շատախոս տղամարդկանց կոմպետենտությունն ամենաբարձրն է` 6 բալ, քչախոս տղամարդկանցն ու կանանցը հավասար են գնահատվել` 5 բալ, իսկ շատախոս կանայք արժանացել են ամենացածր` 4 բալի:


«Կնոջ շատախոսությունն աշխատավայրում ազդում է գործընկերների կողմից նրա` որպես մասնագետի ընկալմանը, քանի որ այդպիսի կանաք մեծամիտ և չափից ավել ինքնավստահ տպավորություն են թողնում»,-նշել է գիտնականներից մեկը:

Հաջողության հասնելու համար կանայք պետք է լռեն, տղամարդիկ`խոսեն. հետազոտություն