HTC One նորագույն սմարթֆոնները արդեն կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
Շարունակելով հայաստանյան շուկայում առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի նորագույն լուծումները լավագույն գներով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել է HTC ընկերության գերժամանակակից` One շարքի սմարթֆոնները` HTC One X, HTC One S և HTC One V: Իրենց անկրկնելի հնարավորություններով այս մոդելները պարտական են վերջին` Android 4.0 օպերացիոն համակարգին, HTC Sense 4-ին և մի շարք այլ տեխնոլոգիական նորարարությունների: Ահա HTC One շարքի սմարթֆոնների առավելություններից են ինտերնետից օգտվելու կայծակնային արագությունը, սահուն գրաֆիկան, գերհստակ ու պայծառ պատկերները և տեսագրման ընթացքում լուսանկարելու հնարավորությունը, և այլն: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից։
Ըստ այդմ՝ HTC One X մոդելի մոխրագույն տարբերակը հասանելի է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
Բացի HTC One շարքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Sensation XL Light, HTC Sensation XE Light և HTC Explorer մոդելները:
Սմարթֆոնների գներ
Սմարթֆոն Գին
(դրամ)
HTC One X 349 000
HTC One S 295 000
HTC One V 169 000
HTC Sensation XL Light 285 000
HTC Sensation XE Light 270 000
HTC Explorer 120 000
Ձեռք բերելով այս սմարթֆոնները` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` գնի 50%-ի չափով: Ինչպես միշտ հեռախոսները վաճառվում են նաև ապառիկ:
Ավելին, գնելով այս սմարթֆոնները մինչև հունիսի 10-ը` կարելի է մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ, այդ թվում`
• HTC Flyer պլանշետային համակարգիչ,
• BlackBerry Bold 9700 սմարթֆոն,
• Samsung Google Nexus S սմարթֆոն,
• MTS Ego սմարթֆոն,
• MTS Touch 551 հեռախոս,
• ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ:
Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը:










