Միջազգային տիեզերակայան ուղևորվող առաջին մասնավոր հրթիռի թռիչքը կանգնեցվել է վերջին վայրկյանին
Ամերիկյան Spacex ընկերությունը հերթական անգամ հետաձգում է Dragon տիեզերանավի առաջին կոմերցիոն փորձնական թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան:
Տիեզերանավը պետք է օդ բարձրանար ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ տիեզերակայանից ժամը 13:00-ն, սակայն ժամանակի հաշվարկը կանգնեցվել է վերջին վայրկյանին հրթիռի ստորին աստիճանի շարժիչներից մեկում ավելցուկային ճնշման պատճառով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Մեկնարկի համար հաջորդ «բաց պատուհանը» կլինի մայիսի 22-ին` տեղի ժամանակով ժամը 03:44-ին (11:44 –ին Երևանի ժամանակով):
Dragon-ի փորձնական թռիչքը առաջին անգամ չի հետաձգվում: Սկզբում մեկնարկը նախատեսված էր փետրվարի 7-ին, սակայն ծրագրային ապահովման վերստուգումների պատճառով այն բազմիցս հետաձգվել է:










