Ամերիկացիները նոր թեթև գնդացիր են ստեղծել (տեսանյութ)
Ամերիկյան General Dynamics ընկերությունը ներկայացրել է իր արտադրած նոր, թեթև 8.6 մմ տրամաչափի գնդացիրը LWMMG (Lightweight Medium Machine Gun), հաղորդում է Jane's-ը:
Նկարագրության համաձայն՝ գնդացիրը քաշով և չափերով համապատասխան է 7.62 մմ տրամաչափի գնդացրին, սակայն իր հզորությամբ հավասարազոր է 12.7 մմ տրամաչափի գնդացիրներին:
LWMMG-ը ստեղծված է Norma Magnum փամփուշտի հիման վրա և 1.7 կմ նշանառության հեռավորություն ունի, ինչը մոտ 2 անգամ գերազանցում է 7.62 մմ տրամաչափի գնդացիրների համանման ցուցանիշները: Հազար մետր հեռավորությունից LWMMG-ն կարող է երրորդ մակարդակի զրահապատմամբ զրահաբաճկոնը խոցել:
Շնորհիվ նվազեցված հետընթացի (Short Recoil Impulse Averaging)՝ նոր գնդացիրը կրակի բարձր ստույգություն ունի նույնիսկ ավտոմատ կրակի ռեժիմում:
Lightweight Medium Machine Gun-ի գինը և բանակին մատակարարումների ժամկետները դեռ չեն հաղորդվում:










