Պենտագոնը Չինաստանին մեղադրում է տնտեսական լրտեսության մեջ
Պենտագոնը զեկույց է հրապարակել, որտեղ Չինաստանին մեղադրում է տենտեսական և տեխնոլոգիական լրտեսության ակտիվացման համար և մտահոգություն է հայտնվում ասիական երկրի ռազմական հզորության ավելացման համար:
ԱՄՆ տվյալներով, Չինաստանը նախորդ տարի մոտ 180 մլրդ դոլար է ծախսել իր սպառազինության արդիականացման վրա, սակայն Պեկինը նույնի վերաբերյալ զգալիորեն ավելի նվազ թվեր է ներկայացրել:
«Չինաստանը փորձում է տիրանալ ԱՄՆ-ի տեխնոլոգիական և տնտեսական ինֆորմացիային, ինչը ԱՄՆ-ի տնտեսական անվտանգության համար աճող և մշտական վտանգ է ներկայացնում», - ասվում է զեկույցում:
Բացի այդ, Պենտագոնում նշում են, որ Չինաստանը բացահայտ ընդունում է քաղաքացիական տեխնոլոգիաների ռազմական տեխնիկայի արդիականացման ոլորտում կիրառելու անհրաժեշտությունը և իրականացնում է դա:










