Աշխատավայրում կանանց կատակներն ավելի «տափակ» են, քան տղամարդկանցը. հետազոտություն
Ըստ բրիտանացի գիտնականների կատարած վերջին հետազոտությունների` կանանց հումորներն աշխատավայրում ավելի պակաս հաջողություն են ունենում, քան տղամարդկանցը, գրում է Daily mail-ը:
Գիտնականներն իրենց առաջարկած ուշագրավ տեսակետն ապացուցելու նպատակով 18 ամիսների ընթացքում հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում 7 խոշոր ընկերություններում ուսումնասիրվել են կանանց և տղամարդկանց կատակները:
Պարզվել է, որ տղամարդկանց կողմից արված հումորների կամ կատակների 80 տոկոսից ավելին դրական ընդունելության` ծիծաղի են արժանացել մյուս աշխատողների կողմից: Սակայն պատկերն այլ է կանաց դեպքում. իգական սեռի ներկայացուցիչների առնվազն 80 տոկոսի կատակները անհաջող են եղել, և ներկաները դրանց լռությամբ են պատասխանել:










