«Աուդի»-ն ինտերնետի մատչումով էլեկտրական նոր հեծանիվ է ներկայացրել
Ավստրիայի Վորթերզ քաղաքում անցկացված ավտոսիրողների հանդիպման ժամանակ գերմանական «Աուդի» ընկերությունը ներկայացրել է էլեկտրական e-bike հեծանիվը, տեղեկացնում է Mirror պարբերականը:
Նորույթը նախատեսված է ոչ միայն քաղաքային երթևեկության, այլև` տարատեսակ հնարքներ կատարելու համար:
Նախագծի հեղինակը Հենրիկ Շաֆերսն է, ով խոստովանել է, որ նախագծման ժամանակ բացի արտաքին տեսքից ու հարմարավետությունից, հաշվի է առել հեծանվի ֆունկցիոնալութունը:
Հեծանիվը զինված է տեսախցիկով և ինտերնետ մուտքի հնարավորություն ունի, ինչի շնորհիվ հեծանվորդը կարող է տեսագրել իր կատարած հնարքները, ինչպես նաև, համացանցի միջոցով տեղեկանալ ընկերների գտնվելու վայրի մասին ու շփվել նրանց հետ:
Հեծանիվը կշռում է 21 կգ: Դրա մարտկոցը տեղակայված է հատուկ շրջանակում, որը լիցքավորվում է 2.5 ժամում: e-bike-ն ունի 5 փոխանցում և կարող է առավելագույնը զարգացնել 80կմ/ժ արագություն:










