Google Chrome-ը տարածվածությամբ առաջին անգամ գերազանցել է Internet Explorer-ին

12:47 • 22.05.12

Նախորդ շաբաթվա արդյունքներով Google ընկերության Chrome բրաուզերն առաջին անգամ հեղինակությամբ գերազանցել է իր գլխավոր մրցակից Microsoft ընկերության Internet Explorer-ին` համաշխարհային շուկայում զբաղեցնելով առաջին տեղը: Այս մասին են վկայում StatCounter ծառայության տվյալները:

 

Սերվիսի տվյալներով` մայիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Chrome-ի մասնաբաժինը կազմել է 32,76%, իսկ Internet Explorer-ինը` 31,94%: Մոտ կես տարի առաջ Chrome բրաուզերին առաջին անգամ հաջողվեց գերազանցել Mozilla ընկերության Firefox բրաուզերին, որն այժմ համաշխարհային շուկայում զբաղեցնում է 3-րդ տեղը` 25,47%-ով:

 

Դրանց հաջորդում են Safari-ն(7,08%) և Opera-ն (1,74%):

Google Chrome-ը տարածվածությամբ առաջին անգամ գերազանցել է Internet Explorer-ին