Facebook SMS`ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

12:32 • 22.05.12

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Facebook SMS» ծառայության շնորհիվ կարելի է բջջայինի միջոցով շփվել Facebook-ում` առանց ինտերնետ օգտագործելու: Ակտիվացնելով այն, SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարելի է արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ, օգտագործողն ինքը կարող է թարմացնել կարգավիճակը և կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին:


Այս հնարավորություններից օգտվելու համար օգտագործողը պետք է Facebook-ի իր էջից մուտք գործի «Հաշվի կարգավորումներ» բաժինը, ընտրի «Բջջային» հղումը և ակտիվացնի տեքստային հաղորդագրությունները (եթե հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին:


Ծանուցումները բաժանորդին կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից և յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:


«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):

32665 համարին ուղարկվող հրահանգներ

 

Գործողություն

Հրահանգ

Ակտիվացնել ծառայությունը

f

fb

Թարմացնել կարգավիճակը

<կարգավիճակի տեքստը>

Օգնություն*

help

aide

Ուղարկել լուսանկարներ` Facebook-ի էջում տեղադրելու համար*

photo

photos

Անջատել ծանուցումների ստացումը

stop

off

Նորից միացնել ծանուցումների ստացումը

on

start

 

* Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում:

Ծանուցումների պատասխան SMS-ներում օգտագործվող հրահանգներ

Գործողություն

Հրահանգ

Հավանել

like

Մեկնաբանել

<մեկնաբանության տեքստը>

Բզել (ի պատասխան)

p

poke

Ընդունել ընկերանալու առաջարկը

add

Դադարեցնել տվյալ զրույցի ծանուցումները

mute

Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով https://www.facebook.com/help/mobiletexts էջը:

Facebook SMS`ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար