40-ն անց կանանց ծննդաբերած երեխաներն ավելի առողջ և խելացի են. հետազոտություն
Լոնդոնի համալսարանի Մանկան առողջության ինստիտուտի և Բիրբեք քոլեջի մի խումբ հետազոտողներ ուշագրավ բացահայտում են արել:
Պարզվում է` 40 տարեկանում կամ դրանից բարձր տարիքում կնոջ լույս աշխարհ բերած երեխաներն ավելի առողջ և անհամեմատ բարձր մտավոր ունակություններով են ծնվում, քան երիտասարդ մայրերինը, գրում է Daily Mail-ը:
Ուսումնասիրություններից հայտնի է դարձել, որ տարիքով մեծ մայրերի 4-5 տարեկան երեխաներն ավելի բարձր միավորներ են հավաքում IQ թեստեր լուծելիս, բացի այդ նրանք ավելի քիչ են հակված դժբախտ պատահարներնց տուժելուն և հիվանդանոցներում հայտնվելուն, քան երիտասարդ մայրերի երեխաները:
Գիտնականներն այս փաստը բացատրում են նրանով, որ ուշ տարիքում մայրացած կանայք ավելի շատ կյանքի փորձ և իմաստություն ունեն: Թեև տարիքով մեծ կանայք շատ ավելի բարդ են անցկացնում հղիության ու ծննդաբերության ընթացքը, այնուամենայնիվ նրանք ավելի հաջող են «հանդես գալիս» մոր դերում, քան երիտասարդները:










