Պանամայում հայտնաբերվել է գորտի նոր տեսակ
Հարավային Պանամայի սարերում հայտնաբերվել է դեղին գորտի նոր տեսակ, որը ստացել է Diasporus citrinobapheus անունը: Նոր գորտի տեսակը պատկանում է անձրևային գորտերի ցեղին: Այս մասին հայտնում Livescience պարբերականը:
Գերմանիայի Սենկենբերգի գիտահետազոտական համալսարանի գիտնականները հայտնաբերել են այն 2010թ: Գորտի չափերը չեն գերազանցում 2 սմ-ը: Գիտնականների խոսքով, գորտին հայտնաբերել են արուի զուգավորման ձայների շնորհիվ, որը տարբերվում է գիտնականներին նախկինում հայտնի ձայներից:
Գիտնականները նաև նկատել են, որ գորտի մաշկի դեղին պիգմենտը փոփոխական է և հպման ժամանակ ներկում է մատները:










