Գիտնականները 86 մլն տարի չսնված բակտերիաներ են գտել

15:55 • 23.05.12

Դանիացի գիտնականները ստորջրյա օրգանիզմներն ուսումնասիրելու ընթացքում Խաղաղ օվկիանոսի հատակին մինչ այսօր անհայտ բակտերաներ են գտել, որոնք չեն սնվել շուրջ 86 մլն տարի, գրում է Daily Mail-ը:

 

Պարզվել է, որ այս «գերդիմացկուն» բակտերիաներն ընդհանրապես սնվելու կարիք չունեն, քանի որ դրանք բավականչափ թթվածին և սննդարար նյութեր են պարունակում` իրենց  գոյատևումը պահպանելու համար: 

 

1 մմ երկարությամբ բակտերիաները հայտնաբերվել են կավի մեջ թաղված` օվկիանոսի այն հատվածում, որտեղ գրեթե ոչինչ չկա, իսկ մեռած պլանկտոնի մեծ մասը տարրալուծվում է ջրի մեջ մինչ այդ խորությանը հասնելը:

 

Գիտական թիմի ղեկավար Հանս Ռոյն այս առիթով նշել է. «Եթե պլանկտոնից մի չնչին մասնիկի հաջողվի հասնել այս հատված, ապա ըստ ամենայնի հաջորդն այստեղ «կժամանի» 1000 տարուց ոչ շուտ»:

 

Գիտնականները հակված են այն տեսակետին, որ այս բակտերաներն ունեն աշխարհում ամենադանդաղ նյութափոխանակությունը:

Գիտնականները 86 մլն տարի չսնված բակտերիաներ են գտել