Alfa Romeo-ն և Mazda-ն սպորտային մեքենա կստեղծեն

14:48 • 23.05.12

Իտալական Alfa Romeo և ճապոնական Mazda ավտոարտադրողները միասին «սփայդեր» տիպի սպորտային մեքենա կթողարկեն: Այդպիսի համագործակցություն է ենթադրում Fiat Group Automobili և Mada Motor Corporation-ի միջև ստորագրված պայմանագիրը, որոնց մեջ մտնում են նշված ավտոապրանքանիշերը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Fiat-ի հայտարարությանը:

 

Պայմանագիրը նախատեսում է Mazda MX-5-ի հիմքի վրա 2 մարդատար մեքենաների նոր մոդելների ստեղծում:, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2015-ից Ճապոնիայում՝ Mazda-ի ավտոգործարաններում:

 

Fiat-ի ներկայացուցիչ Սերջիո Մարկիոնեի խոսքով ճապոնացիների հետ համագործակցությունը թույլ կտա Alfa Romeo-ն վերածել միջազգային ապրանքանիշի և կնպաստի էլ ավելի մեծ տարածմանը համաշխարհային շուկայում:

 

Իտալիայի ներսում Մարկիոենին հաճախ մեղադրում են Fiat-ն Իտալիայից «դուրս բերելու» փորձերի համար: 

Alfa Romeo-ն և Mazda-ն սպորտային մեքենա կստեղծեն