Մարդու ուղեղում անցյալն ու ապագան կապված են միևնույն կառուցվածքով. հետազոտություն

16:52 • 23.05.12

Ավստրալիայի նյարդաբանության ինստիտուտի բժիշկ Մյուրեյն Այրիշը նշել է, որ պատկերացումն ու ապագայի պլանավորման ունակությունը կապված են ուղեղի կոնկրետ հատվածների հետ, որոնք «պահում են ընդհանուր գիտելիքը», տեղեկացնում է Science Alert-ը:

 

Գիտնականի խոսքերով` տկարամտություն ունեցող հիվանդները, որոնք հիշողության հետ խնդիրներ ունեն և չեն կարողանում հիշել հայտնի մարդկանց անունները, նաև չեն կարողանա պատկերացնել նրանց ապագայում:

 

«Մենք գիտենք, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների` անցյալի հիշողություններն ամբողջությամբ ջնջվում են, սակայն նույն բանը տեղի է ունենում նաև ապագայի մասին մտածելիս»,- ասել է գիտնականը:

 

Ապագայի մասին մտորումներըն օգնում են կանխագուշակել գործողությունների հետևանքները: Էյրեշը հեազոտելով Ալցհեյմերի հիվանդությամբ և տկարամտությամբ տառապողների ուղեղները, եկել է այն եզրահանգման, որ մարդու ուղեղում անցյալն ու ապագան կապված են միևնույն կառուցվածքով:

Մարդու ուղեղում անցյալն ու ապագան կապված են միևնույն կառուցվածքով. հետազոտություն