Ամերիկացի գիտնականները «արագացրել են» կետչուպը
Ամերիկացի գիտնականները վերջապես լուծել են կետչուպի` տարայից հեշտությամբ դուրս բերելու խնդիրը, այս մասին գրում է Time պարբերականը:
Heinz ընկերության տվյալներով, կետչուպը թափվում է ապակյա շշից ժամում 0.028 մղոն արագությամբ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտ Դեյվ Սմիթը նանոտեխնոլոգիայի մասնագետների հետ միասին ստեղծել է նոր նյութ, որը կոչել է LiquiGlide:
Այն իրականում պինդ մարմին, բայց սահունունակ է, ինչպես հեղուկ:
Այս հիանալի նյութը կարելի է օգտագործել ապակյա կամ պլաստիկ տարբեր տարաների ներքին մակերեսների պատման համար, այդ թվում՝ կետչուպի և մայոնեզի շշերի համար:










