Ճապոնացի գիտնականները եգիպտացորենի շնորհիվ կնվազեցնեն «Ֆուկուսիմա»-ի ճառագայթման աստիճանը
Ճապոնական Իվատե համալսարանի հետազոտական խումբը հայտնաբերել է, որ եգիպտացորենի կողրից պատրաստված ակտիվացված ածխածինը նպաստում է ռադիոակտիվ նյութերի հեռացմանը, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գիտնականները պարզել են, որ եգիպտացորենի այրված կողրից առաջացած ծակոտկեներով ածխածինը, կարող է արդյունավետորեն կլանել ռադիոակտիվ ճառագայթները:
Փորձարկումները ցույց են տվել, որ «եգիպտացորենի ածխածնի» շնորհիվ, աղտոտված հողում աճեցված կաղամբում ցեզիումի քանակը հնարավոր է եղել նվազեցնել 60%-ով:
Համալսարանում կարծում են, որ անցյալ տարի «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարի հետևանքով աղտոտված տարածքները առաջարկվող տեխնոլոգիաների շնորհիվ հնարարվոր կլինի արդյունավետորեն վարակազերծել:










