Samsung Galaxy S3-ը ամենաշատ պատվիրված հեռախոսն է աշխարհում
Samsung Galaxy S3-ը դարձել է աշխարհում ամենաշատ պատվիրված սմարթֆոնը` ստանալով 9 մլն-ից ավելի մինչվաճառքային պատվեր, գրում է The Telegraph-ը:
Այս ցուցանիշով S3-ը մոտ 2 անգամ գերազանցել է iPhone 4S-ի նախնական 4 մլն պատվերի ցուցանիշը:
Ընկերությունն արդեն 75 հազ հավելյալ աշխատող է աշխատանքի վերցրել հսկայական պահանջարկը բավարարելու և ուշացումներից խուսափելու նպատակով:
Սմարթֆոնի նորարարությունն այն է, որ այն հնարավոր է կառավարել ձայնի միջոցով, ինչը հեռախոսի օգտագործումն ավելի «բնական» կդարձնի: Դրանից բացի, այն կունենա անհամեմատ ավելի լայն` 13.5 սանտիմետրանոց էկրան:










