Իսրայելցի գիտնականներին հաջողվել է մաշկի բջիջները վերածել սրտի առողջ հյուսվածքների

09:18 • 23.05.12

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է ստեղծել սրտի առողջ հյուսվածք` սրտի ծանր հիվանդություններով տառապող մարդկանց մաշկի բջիջներից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետազոտությունների արդյունքների համաձայն` հյուսվածքը «հավասարազոր» է նորածնի հյուսվածքին: Գիտնականները հուսով են, որ գյուտի շնորհիվ սրտի վնասված հատվածները կփոխարինվեն առողջ հյուսվածքներով:

 

Հետազոտական խմբի ղեկավար Լիոր Գեփշթեյնը BBC-ին պատմել է, որ նորույթի կլինիկական փորձարկումները հնարավոր կդառնան միայն 10 տարի հետո: Իսկ մինչ այդ, ըստ պրոֆեսորի, իրենք դեռ շատ գիտական խոչընդոտների միջով պետք է անցնեն:

 

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է մաշկի բջիջները վերածել սրտի առողջ հյուսվածքների