Չաշխատող մայրերն ավելի դժբախտ են, քան աշխատողները. հետազոտություն

12:22 • 23.05.12

Մի շարք ամերիկացի գիտնականներ պարզել են, որ չաշխատող, տնային հոգսերով զբաղված մայրերը, ի տարբերություն աշխատողների, ավելի շատ են տառապում ընկճախտով և իրենց դժբախտ զգում, գրում է Daily Mail-ը:

 

Ուսումնասիրությանը 18-64 տարեկան 60 հազար 799 աշխատող և գործազուրկ մայրեր են ներգրավված եղել: Պարզվել է ,որ չաշխատող մայրերի մոտ 51 %-ն իրենց դժբախտ են զգում, իսկ աշխատանքով ապահովված մայրի միայն 34%-ի մոտ է այդ զգացումն առկա: Բացի այդ, տնային տնտեսուհիների 28%-ը տառապում է ընկճախտով, իսկ աշխատողների մոտ այս ցուցանիշն ավելի ցածր է ` 17%:

 

Գիտնականներն այս փաստը բացատրում են հետևյալ կերպ.չաշխատող կանանց մոտ վերոհիշյալ բացասական երևույթների պատճառը մեկուսացումն է: Կինը` «տանը նստելով» և երեխայի հոգսերով զբաղվելով, կտրվում է շրջապատից և սկսում է իրեն միայնակ զգալ: Նրան թվում է, թե իր կյանքում ամեն ինչ սխալ է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սթրեսի, վատ տրամադրության և ընկճախտի առաջացմանը:

Չաշխատող մայրերն ավելի դժբախտ են, քան աշխատողները. հետազոտություն