ԱՄՆ առաջատար մալուխային պրովայդերները պայմանավորվել են միասնական անվճար Wi-Fi ցանց ստեղծել ողջ երկրի տարածքում

01:12 • 24.05.12

ԱՄՆ-ի մալուխային ցանցերի 5 խոշորագույն օպերատորները, որոնք համացանցի մատչում են ապահովում, պայմանավորվել են միմյանց հաճախորդներին բարձր արագության անվճար Wi-Fi ծառայություն տրամադրել` ամբողջ երկրի տարածքում:


Այդ նպատակով House Networks, Cablevision, Comcast, Cox Communications և Time Warner Cable ընկերությունները միավորում են իրենց Wi-Fi ցանցերը, որ իրենց օգտատերերին կարողանան անվճար գերարագ ինտերնետ ծառայություններ մատուցել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Ցանցից օգտվելու համար պետք է 5 ընկերություններից որևէ մեկի բաժանորդ լինել:


Առաջին փուլում ցանց կմտնեն Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Լոս-Անջելեսի և Ֆլորիդա նահանգի մի քանի քաղաքների 50 հազար մուտքի կետեր: Հետագայում ցանցը կընդլայնվի, իսկ նրան միանալը ամբողջովին ավտոմատ կլինի: Բոլոր մուտքի կետերը միասնական CableWifi նույնականացման համակարգ կունենան:


Փորձնական ռեժիմում CableWifi-ն արդեն աշխատում է Նյու Յորքում և Ֆլորիդա նահանգի կենտրոնական հատվածում: Մյուս ընկերությունները CableWifi նույնականացման համակարգը կավելացնեն իրենց Wi-Fi ցանցերին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

ԱՄՆ առաջատար մալուխային պրովայդերները պայմանավորվել են միասնական անվճար Wi-Fi ցանց ստեղծել ողջ երկրի տարածքում