Կեսարյան հատումով ծնված երեխաներն ավելի են հակված գիրանալուն. հետազոտություն
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած երեխաներն, ի տարբերություն բնական ճանապարհով ծնվածների, ավելի շատ են հակված գիրանալուն, գրում է The Washinghton Post-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են 1-3 տարեկան 1255 երեխայի, որոնցից 284-ը ծնվել են կեսարյան հատման, իսկ 971-ը բնական ճանպարհով: Վերլուծելով երեխաների մարմնի ընդհանուր չափերի և գիրության ցուցանիշները` պարզվել է, որ կեսարյան հատման միջոցով ծնված երեխաները 2 անգամ(15.7%-ով) ավելի շատ են տառապում գիրությամբ: Համեմատության համար նշենք, որ բնական ճանապարհով ծնվածների ընդամենը 7.5 %-ի մոտ է գրանցվել ավելորդ քաշ:
Գիտնականներն այս փաստը բացատրում են հետևյալ կերպ.կեսարյան հատման ընթացքում նորածիններն իրենց մայրերից մարսողությանը նպաստող առանցքային բակտերաներ են ստանում, որոնք որոշ չափով ազդում են նրանց մարսողական համակարգի վրա և հանգեցնում գիրացմանը: Բացի այդ արհեստական ճանապարհով ծննդաբերած մայրերի մեծ մասը խուսափում է իրենց երեխաներին կրծքով կերակրելուց` նախընտրելով արհեստաական կերերը, որոնք ևս նպաստում են գիրացմանը:
Բացի գիրանալու վտանգից կեսարյան հատման միջոցով ծնված երեխաները բավական խոցելի են նաև աստմայի նկատմամբ:










