Ֆրանսիացին մեքենան մոտոցիկլի վերածելով ողջ է մնացել անապատում (լուսանկարներ)
Ֆրանսիացի լուսանկրարիչ ու արշավորդ Էմիլ Լերան պատմել է իր անցյալի ամենախորհրդավոր ու ծանր պահերից մեկի մասին: 1993թ.-ին Սահարա անապատում նրան հաջողվել է իր փչացած մեքենան մոտոցիկլի վերածել ու դուրս գալ անապատից, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
«Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ես որոշեցի միայնակ արշավել հյուսիսային Աֆրիկայով: Իմ Citroen 2CV-ով ուղևորվեցի Մարոկկոյի Տան Տան քաղաք»,- ասել է Լերան:
Ավելի ուշ պարզվել է, Մարոկկոյի և Հարավային Սահարայի տարածքային խնդիրների պատճառով Լերան չի կարող շարունակել ճանապարհը:
«Ինձ ասացին, որ սահմանը փակ է և ես պետք է ետ վերադառնամ»,- ավելացրել է ֆրանսիացի արշավորդը:
Լերայի խոսքերով` այլընտրանք չունենալով, նա ստիպված է եղել փոխել ճանապարհը, սակայն հայտնվելով անապատում, մեքենան խափանվել է:
«Ես մոտ 10 օրվա սննդի պաշար ունեի, սակայն ֆիզիկապես անհնար կլիներ ոտքով 10 օրում քաղաք հասնել, ես հարյուրավոր կիլոմետրեր հեռու էի բնակավարյրերից: Մեքանան վերանորոգելու ոչ մի հույս չկար, ամեն ինչ սարսափելի էր թվում»,- ասել է Լերայը:
Այդուհանդերձ, 2 օր անց նրան հաջողվել է օգտագործելով փչացած Citroen-ի աշխատող մասերը, այն վերածել մոտոցիկլի և մի քանի օրում վերադառնալ Մարոկկո:
Ինչպես նշում է պարբերականը` թեև շատ ժամանակ է անցել այդ օրվանից, սակայն մինչ օրս այս պատմությունը համարվում անապատում կյանքի ու մահի կռիվ տված մարդկանց ամենաազդեցիկ պատմություններից մեկը:










