Ավտոմեքենայի արտակարգ արգելակման համակարգը կարող է պարտադիր դառնալ

03:02 • 24.05.12

EuroNCAP ընկերությունը, որը հայտնի է նոր ավտոմեքենաների իր անկախ քրաշ- թեստերով, հետազոտության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ ավտոմեքենայի արտակարգ արգելակման համակարգը (AEB) պետք է ներառվի Եվրոպայի տարածքում երթևեկելու թույլտվություն ստանալ ցանկացող բոլոր ավտոմեքենաների համալրման մեջ:


Փորձագետների կարծիքով, դա կտրուկ կնվազեցնի և´ պատահարների քանակը, և´ դրանց հետևանքով առաջացած վնասի չափը:


«Այդ համակարգը Եվրոպայի ճանապարհների բոլոր ավտոմեքենաների համալրման մեջ մտցնելով՝ զգալիորեն կնվազեցվի ինչպես ՃՏՊ-ների հետևանքների բարդությունը, այնպես էլ ինքնին դրանց քանակը», - ասել է EuroNCAP-ի ներկայացուցիչ Մայքլ վան Ռաթինգենը:


Քրաշ-թեստերի վերջին շարքը բացահայտել է, որ ստուգված 4 մեքենաներից 2-ը մյուսներից լավ արդյունք է ապահովել հենց AEB համակարգի առկայության շնորհիվ: Դա նոր 3-րդ դասի BMW-ն էր և Mazda CX-5 քրոսովերը: Բացի նշվածներից՝ անվտանգության առավելագույն բարձր գնահատական են ստացել նաև Hyundai i30-ը և Peugeot 208-ը:


Ավտոանվտանգության մասնագետները նաև նշել են, որ ներկայում ավտոարտադրողները մեծ ուշադրություն են դարձնում հետիոտնի մասնակցությամբ ՃՏՊ-ի ժամանակ վնասի փոքրացմանը: Իսկ այդ ցուցանիշով լավագույն արդյունք են ապահովել նոր 3-րդ դասի BMW-ի նախագծողները:

 

Ավտոմեքենայի արտակարգ արգելակման համակարգը կարող է պարտադիր դառնալ